Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 23.04.2024 Արխիվ

26.07.2022 11:21

ահ-նգն-ոստիկանությունը-ամփոփում-է-անցած-շաբաթը. 18.07.2022-24.07.2022թթ

ահ-նգն-ոստիկանությունը-ամփոփում-է-անցած-շաբաթը. 18.07.2022-24.07.2022թթ
Ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթվա դեպքերի, պատահարների և հանցագործությունների քրոնիկոնը.
 
2022 թվականի հուլիսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության 1-02 Հերթապահ մասերում հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 62 հաղորդում, 46-ը՝ հանցագործությունների վերաբերյալ: Դրանցից որից 44-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
 
Անհանգստացնող է վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի վիճակագրությունը: Այս մասով ստացվել է 7 հաղորդում. Բոլորը բացահայտված են: Յոթ օրվա ընթացքում գրանցվել է անձնական ունեցվածքի գողության 2, գույքի դիտավորությամբ ոչնչացման և ապօրինի ծառահատման մեկական դեպքեր: Եվս մեկ հաղորդում ստացվել է խարդախություն բնութագրմամբ:
 
Հանցագործությունները բացահայտելու նպատակով՝ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
 
Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողներն անցած շաբաթվա ընթացքում բացահայտել են շրջանառությունն արգելված թմրանյութերի 4 դեպք և նախկինում կատարված 1 հանցագործություն:
 
Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում՝ զենք կամ ռազմամթերք հանձնելու նպատակով ոստիկանություն է դիմել 3 քաղաքացի:
 
Նախորդ շաբաթվա համեմատ նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը: Օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, 14-ը՝ նյութական վնասով, 2-ը՝ մարմնական:
 
ՃՈ ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 27 դեպք, 15 վարորդ եղել է անսթափ վիճակում, 277-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 2 քաղաքացի։
 
ՆԳ նախարարության ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների ծառայողները Հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազմակերպված աշխատանք՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման և կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ:
 
Հետադարձ կապ՝ 1-02, 047 94 02 07