Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 26.04.2024 Արխիվ

21.03.2022 16:27

ԱՀ ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը 13.03.2022թ.-20.03.2021թ.

ԱՀ ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը 13.03.2022թ.-20.03.2021թ.
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների վերաբերյալ անցած շաբաթ ստացվել է ընդհանուր 61 հաղորդում։
 
Շաբաթվա ընթացքում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, որից 27-ը նյութական վնասով, 1-ը՝ մարմնական։ Բուժհաստատություն է դիմել 2 քաղաքացի։
 
Յոթ օրվա ընթացքում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 22 վարորդ, 13-ը եղել է անսթափ վիճակում, 229 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:
 
Ճանապարհատրանսպորտային պատահարներից մեկը գրանցվել է մարտի 16-ին՝ Ստեփանակերտ քաղաքում: Ժամը 22։15-ի սահմաններում Ստեփանակետ քաղաքի Ս.Դավթի, Պ.Սևակի և Իսակովի փողոցները հատող խաչմերուկում իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչների վարած «Հոնդա ֆիտ» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վարորդները մարմնական տարբեր աստիճանի վնասվածներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն»:
 
ՆԳ նախարարությունը երթևեկության բոլոր մասնակիցներին հորդորում է.
 
Հաշվի առնելով ձյան առատ տեղումները և դրա հետ ստեղծված իրավիճակը՝ դժբախտ ելքով դեպքերն ու արտակարգ պատահարները բացառելու նպատակով` խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, իսկ այս օրերին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
 
Ըստ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է խարդախության 3, մարմնական վնասվածք հասցնելու 5, խուլիգանության 1, անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։ Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 4 դեպք և նախկինում կատարված 3 հանցագործություն:
 
2022 թվականի 13-ից 20-նն ընկած ժամանակահատվածում ՆԳ նախարարության բոլոր ստորաբաժանումները վերահսկել են օպերատիվ իրավիճակը, կազմակերպել հանցավորության դեմ արդյունավետ պայքար և պահպանել կայուն հասարակական կարգ ու կանոն: