Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 19.04.2024 Արխիվ

13.02.2023 12:21

Ահ ՆԳՆ Ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը՝ փետրվարի 6-ից 13-ը։

Ահ ՆԳՆ Ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը՝ փետրվարի 6-ից 13-ը։
2023 թվականի փետրվարի 6-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների, իրավախախտումների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 50 հաղորդում:
 
Բացահայտվել է վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպք, խարդախության՝2, գույքի դիտավորությամբ ոչնչացման և անձնական ունեցվածքի գողության երեքական դեպքեր:
 
Միջոցներ են ձեռնարկվում բացահայտելու ապօրինի ծառահատման 1 դեպքի բացահայտման ուղղությամբ, ըստ որի Մարտակերտի շրջանում բուսական աշխարհին պատճառվել է 855 հազար դրամ վնաս:
 
Շաբաթվա ընթացքում ինքնասպանության 1 դեպք է գրանցվել Ստեփանակերտ քաղաքում: 31-ամյա Ռուդիկ Դումանյանը փետրվարի 11-ին, դեռևս չպարզված հանգամանքներում անասնագոմի առաստաղից կախվելու միջոցով ինքնասապանություն է գործել:
 
Դիակ է հայտնաբերվել Մարտունու շրջանի Գիշի համայնքում: Փետրվարի 12-ին ժամը 15:50-ին Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Գիշի համայնքի բնակելի տներից մեկում հայտնաբերվել է նույն համայնքի 41-ամյա բնակիչ Մ.Ա.-ի դին: Զննությանբ դիակի վրա արտաքին բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի հանգամանքները պարզելու համար՝ կատարվում է քննություն:
 
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ՃՏ 11 պատահար, որից 7 դեպք՝ նյութական վնասով, 4-ը՝ մարմնական: Բուժհաստատություն է դիմել 5 քաղաքացի:
ՆԳ Նախարարությունը կոչ է անում երթևեկության բոլոր մասնակիցներին՝ խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կարևորագույն պահանջները: Հատկապես հոսանքի հովհարային անջատումների ժամանակ` հոսանքազրկված փողոցներում ցուցաբերել պատասխանատվություն, բարձր զգոնություն և բացառել վրաերթի ելքով դեպքերը: Պատահարներից խույս տալու լավագույն միջոցը՝ մշտական ինքնահսկումն է:
 
2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակ է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը: Շրջափակման պայմաններում ներքին կայունության ու անվտանգության ապահովման նպատակով՝ ՆԳՆ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն:
 
Հետադարձ կապ՝ 1-02, /0479/94-02-07