Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 19.04.2024 Արխիվ

02.08.2022 01:05

ԱՀ ՆԳՆ ոստիկանություննն ամփոփում է անցած շաբաթը. 25.07.2022-01.08.2022թթ

ԱՀ ՆԳՆ ոստիկանություննն ամփոփում է անցած շաբաթը. 25.07.2022-01.08.2022թթ
Հուլիսի 25-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում Արցախում գրանցված դեպքերի և հանցագործությունների քրոնիկոնը.
 
Ոստիկանության 1-02 Հերթապահ մասերում հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 60 հաղորդում, 42-ը՝ հանցագործությունների վերաբերյալ: Դրանցից 36-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
 
Նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն նվազել է վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի թիվը: Այս մասով ստացվել է 4 հաղորդում, որից 3 դեպք արդեն բացահայտվել է:
 
Յոթ օրվա ընթացքում գրանցվել է գույքի դիտավորությամբ ոչնչացման, դրամական շորթման, խուլիգանության և համակարգչային հանցագործության մեկական դեպքեր: Եվս մեկ հաղորդում ստացվել է պաշտոնեական կեղծիք կամ անփութություն բնութագրմամբ:
 
Հանցագործությունները բացահայտելու նպատակով՝ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
 
Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողներն անցած շաբաթվա ընթացքում բացահայտել են շրջանառությունն արգելված թմրանյութերի 5 դեպք, նախկինում կատարված 1 հանցագործություն:
 
Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում՝ զենք կամ ռազմամթերք հանձնելու նպատակով ոստիկանություն է դիմել 2 քաղաքացի:
 
Նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը: Օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, 20-ը՝ նյութական վնասով, 4-ը՝ մարմնական:
 
ՃՈ ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 39 դեպք, 19 վարորդ եղել է անսթափ վիճակում, 225-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 9 քաղաքացի, նրանցից 2-ի վիճակը ծանր է:
 
ՆԳ նախարարության ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների ծառայողները Հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազմակերպված աշխատանք՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման և կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ:
 
Հետադարձ կապ՝ 1-02, 047 94 02 07