Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 25.04.2024 Արխիվ

04.04.2022 12:22

ԱՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը

ԱՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը
2022 թվականի մարտի 28-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ Ոստիկանության ստորաբաժանումները հանրապետության տարծքում շարունակել են ուժեղացված ծառայությունը, դրան զուգահեռ իրականացրել շուրջօրյա համակարգված աշխատանք՝ հանցավորության դեմ պայքարում։
 
Ոստիկանության ծառայողների շնորհիվ հանրապետության տարածքում անցած շաբաթ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը և պահպանվել կայուն հասարակական կարգ ու կանոն։
 
Տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և պատահարների վերաբերյալ անցած շաբաթ ստացվել է 37 հաղորդագրություն, որից 17-ը հանցագործությունների վերաբերյալ, 16-ն արդեն բացահայտվել է։
 
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, բոլորը նյութական վնասով։
 
Յոթ օրվա ընթացքում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 6 վարորդ, 6-ը եղել է անսթափ վիճակում, 54 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:
 
Ըստ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է անձնական ունեցվածքի գողության 2, մարմնական վնասվածք հասցնելու 4, պետական ունեցվածքի գողության 3 դեպքեր։ Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2 դեպք և նախկինում կատարված 1 հանցագործություն:
 
Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով և նպատակ ունենալով նախականխել իրավախախտումներն ու հանցագործությունները, օգնել բնակչությանը, ՆԳՆ Ոստիկանության ստորաբաժանումներն իրականացնում են շուրջօրյա ծառայություն։
 
Հեռ․1-02