Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ

31.05.2022 11:43

ԱՀ Ներքին գործերի նախարարություն՝ հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ

ԱՀ Ներքին գործերի նախարարություն՝ հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ

2021 թվականի հունիս ամսից մինչև 2022 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում՝ Արցախի Հանրապետության Հադրութի շարջանի Տումի համայնքի ղեկավար Է. Մ.-ն, մշտապես ունենալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնելու լիազորություններ, իսկ ԱՀ կառավարության թիվ 336-Ա առ 19.04.2021թ. և 579-Ն առ 03.06.2021թ. որոշումներով հաստատված, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման շրջանակներում օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական առանձին լիազորությամբ և հետևապես հանդիսանալով պաշտոնատար անձ, թիվ 2 առ 17.03.2022թ. որոշմամբ իր նախագահությամբ ստեղծելով հանձնաժողով, Ստեփանակերտ քաղաքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ ֆինանսական աջակցություն տրամադրելու կարեկցանքով պայմանավորված, իրավաբանական հետևանքներ առաջացնող՝ պաշտոնական փաստաթուղթ համարվող, հիշյալ ծրագրի պայմաններից բխող՝ ֆինանսական աջակցություն ստանալու հիմք հանդիսացող համայնքի շահառուների ցուցակում, վերջիններիս անվան դիմաց ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու ձևով ցուցակագրել է նախքան պատերազմական գործողությունները սկսվելը համայնքում փաստացի չհաշվառված թվով 82 հատ խոշոր եղջերավոր անասուն, 38 հատ մանր եղջերավոր անասուն, 490 հատ խոզ և 290 հատ մեղվաընտանիք, արդյունքում հիշյալ ցուցակը ուղարկվել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն, որտեղից կեղծ տվյալների հիման վրա տրված տեղեկանքները շահառուների կողմից՝ դիմումին կից ներկայացվել է ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե որտեղ դրանց հիման վրա կազմվել է շահառուների անհատական գործեր, որոնք փոխանցվել է ԱՀ նյութական վնասների հարցերի կոմիտե պետական ֆինանսական աջակցության ստանալու նպատակով, արդյունքում շահառուների մի մասը ստացել են ֆինանսական աջակցություն, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է էական նյութական վնաս, իսկ շահառուների մասով հանցանքն ավարտին չի հասցվել համայնքի ղեկավարի կամքից անկախ՝ ԱՀ իրավապահ մարմինների հայտնաբերման հանգամանքով պայմանավորված։

Նկատի ունենալով, որ սույն նյութերում առերևույթ առկա են ԱՀ քրեական օրենսգրքի 33/322-րդ հոդվածի 1-ին մասով և 332-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ, ուստի ղեկավարվելով ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ, 186-187-րդ, 191-193-րդ և 198-րդ հոդվածներով, որոշվել է .

Սույն դեպքերի առթիվ ԱՀ քրեական օրեսնգրքի 33/322-րդ հոդվածի 1-ին մասով և 332-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցել քրեական գործ, այն ընդունել վարույթ և իրականացնել հետաքննություն։