ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.03.2021 12:17
ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ
Մարտի 12-ին հաղորդվել էր Մարտունու շրջանի բնակիչ,1992թ.ծնված Ռ. Ա.-ի անհայտ կորելու մասին:
Մարտի 13-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Ռ. Ա.-ն հայտնաբերվել է Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի կամրջի մոտակայքում և մարտի 14-ին տեղափոխվել ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քաղաքային վարչությունը: