ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.03.2021 11:16
Ապօրինի ծառահատման դեպք է գրանցվել
Մարտի 1-ին ԱՀ բնապահպանության կոմիտեից ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին նյութեր են ստացվել այն մասին, որ անհայտ անձանց կողմից, Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքի վարչական տարածքի «Պյոխին» աղբյուրե կոչվող տեղամասից, ապօրինի հատվել է 1 հատ տանձենի և 16 հատ կաղնի տեսակի ծառեր, պետությանը պատճառելով 278.000 դրամի նյութական վնաս:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: