ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.06.2020 13:31
Ապօրինի ծառեր են հատել
Հունիսի 6-ին ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ 2019–2020թթ. ընթացքում «Արցախանտառ» ՊՈԱԿ Մարտակերտի մասնաճյուղի Մատաղիսի անտառպետության թիվ 6 պահաբաժնի «Ղում քանդածեն կլոխ» կոչվող տեղանքում թիվ 91 հատատեղում և հարակից տարածքում անհայտ անձի կողմից ապօրինի հատվել է թվով 197 հատ տարբեր տրամագծերի բոխի տեսակի ծառեր։
Վնասի չափը ճշտվում է։
Ստուգմամբ զբաղվում է տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժինը: