ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.06.2020 14:45
Ապօրինի հատված վառեփայտ է հայտնաբերվել
Հունիսի 3-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզի վարչության Կապանի բաժնից գրությամբ նյութեր են ստացվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին այն մասին, որ 2020թ. ապրիլի 14-ին ժամը 16:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոմայրուղու 280-րդ կիլոմետրին տեղակայված հսկիչ անցագրային կետում ստուգման նպատակով ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի կողմից ծառայողները կանգնեցրել են ՀՀ Գորիս քաղաքի բնակիչ, 1996թ.ծնված Ս. Մ.-ին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում և բեռնախցիկում հայտնաբերվել է 1մ3 ապօրինի հատված վառելափայտ, ինչի առթիվ կատարված ստուգումներով պարզվել է, որ նշված վառելափայտը պատկանում է ՀՀ Գորիս քաղաքի բնակիչ, 1976թ.ծնված Դ. Մ.-ին, ով 2020թ. ապրիլի 14-ին այն հավաքելու միջոցով ձեռք է բերել իր կողմից սպասարկվող՝ ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչական տարածքի անտառից, 2019թ. պլանային հատումներից հետո մնացած բոխի տեսակի չոր և թափոն հանդիսացող փայտանյութից։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը։