ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.08.2020 13:43
Ապօրինի հատվել է 181 հատ տարբեր տեսակի ծառեր
Օգոստոսի 12-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին է ստացվել ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունից ուղարկված նյութերն այն մասին, որ անհայտ անձի կողմից «Արցախանտառ» ՊՈԱԿ Քաշաթաղի մասնաճյուղի Հակարի անտառպետության թիվ 4 պահաբաժնի «Հատկ» կոչվող տեղամասից անհայտ ժամանակահատվածում ապօրինի հատվել է 181 հատ տարբեր տեսակի ծառեր, պետությանը պատճառելով է 1.631.030 դրամի նյութական վնաս:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: