ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.02.2018 16:26
Ապօրինի որսացել է վայրի խոզ
Փետրվարիի 19-ին ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս զննության են ենթարկվել Ասկերանի շրջանի Պատարա գյուղի բնակիչ` 1982թ. ծնված Է.Հ-ին պատկանող «ՈՒԱԶ» ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել է վերջինիս անվամբ հաշվառված 12 տրամաչափի երկփողանի և ուղևոր, նույն գյուղի բնակիչ` 1992թ. ծնված Ա.Գ-ի անվամբ հաշվառված 12 տրամաչափի երկփողանի հրացանները և վայրի խոզի գլուխ, 4 ոտք ու 58կգ. միս: Ըստ Է. Հ-ի հայտարարության նշված միսը, վայրի խոզի միս է, որը Ա. Գ-ի հետ նույն օրը ժամը 13:00-ի սահմաններում որսացել են Պատարա գյուղի <<Լեսնոյ>> կոչվող տեղամասից:
Նշված հրացանները և միսը առգրաված է: