ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.07.2020 11:55
Ապօրինի պահվող զենք, զինամթերք է հայտնաբերվել
Հուլիսի 11-ին ԱՀ ոստիկանության ծառայողները Դադիվանք գյուղում կանգնեցրել և զննության են ենթարկել ՀՀ Երևան քաղաքի բնակիչ,1995թ.ծնված Շ. Բ.-ի վարած «Մերսեդես ՋԼ» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերվել է նույն մեքենայի ուղևոր՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 1993թ.ծնված Է. Հ.-ի կողմից ապօրինի պահվող «TT» տիպի, առանց համարի ատրճանակ և 10 փամփուշտ։
ԱՀ ոստիկանության ծառայողների կողմից տարված աշխատանքների արդյունքում Շ. Բ.-ն ներկայացրել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ մեկ պահեստատուփով լիցքավորված 30 փամփուշտով:
Նշված զենքերն և զինամթերքը վերցրվել և փաթեթավորվել է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: