ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.01.2022 16:03
Առատ ձյան պատճառով որոշակի դժվարություններ են ստեղծվել վարորդների համար
Հարգելի հայրենակիցներ․
ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է, որ Հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով որոշակի դժվարություններ են ստեղծվել վարորդների համար։
ՃՈ-ն խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և մեքենաների արագությունն ընտրել՝ հաշվի առնելով եղանակային պայմանները, ցածր տեսանելիությունն ու ճանապարհածածկույթի վիճակը։
Միաժամանակ հորդորում ենք հետիոտներին՝ ճանապարհը հատել միայն նախատեսված հետիոտնային անցումներով և չստեղծել վթարային իրավիճակ։ Արտակարգ պատահարների դեմ պայքարի լավագույն միջոցը մշտական ինքնահսկումն է և ավելորդ ինքնավստահություն չդրսևորելը։
Խստագույնս պահպանեք երթևեկության անվտանգության կարևորագույն պահանջները. դա բխում է բոլորիս շահերից: