ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.03.2020 12:39
Ասեղով աչքի վնասվածք է հասցրել
Մարտի 10-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 19:00-ին ձախ աչքի վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մայրաքաղաքի բնակչուհի, 2011թ.ծնված Մ. Պ.-ն։
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ Մ. Պ.-ն նշված վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում, Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի հագուստի մոդելավորման խմբակում, ուսուցչի անմիջական հսկողության ներքո ձեռքի կար աշխատանք կատարելու ընթացքում, Մ.Պ.-ի կողքին նստած մայրաքաղաքի բնակչուհի, 2011թ.ծնված Լ. Հ.-ի կողմից ասեղանման գործիքով հագուստի կարերը քանդելու ժամանակ՝ անզգուշությամբ Մ. Պ.-ի աչքին նշված գործիքը դիպչելու հետևանքով։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: