ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.05.2020 13:04
Ավտոմեքենայով հայթել է անհայտ պայթուցիչի վրա
Ապրիլի 30-ին ժամը 19:40-ին ԱՀ ոստիկանության հերթապահ մասից հեռախոսով հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ Մարտակերտի շրջանի բնակիչ Վ. Բ.-ն «Տոյոտա Կամրի» ավտոմեքենայով ճանապարհին պայթել է անհայտ պայթուցիչի վրա:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 18:50-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչ, 1982թ. ծնված Վ. Բ.-ն վարելով իրեն պատկանող «Տոյոտա Կամրի» մակնիշի ավտոմեքենան Նոր Կարմիրավան համայնքի վարչական տարածքի «Չաներ» կոչվող տեղամաս տանող ճանապարհին պայթել է անհայտ պայթուցիչի վրա:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: