ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.02.2021 14:23
Ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրաքարին
Փետրվարի 18-ին ժամը 23:15-ի սահմաններումՄարտակերտ քաղաքի բնակիչ, 1994թ.ծնված Ն. Ղ.-ն վարելով «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Մարտակերտ քաղաքի Սախարովի փողոցում բախվել է ճանապարհի եզրաքարին, ինչի հետևանքով ուղևոր՝ Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1994թ.ծնված Ն. Ա.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտակերտի շրջանային բուժմիավորում :
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: