ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.07.2014 15:37
Ավտոմեքենան ընկել է ձորը
Հուլիսի 2-ին, ժամը 20:45-ի սահմաններում, ՌԴ Մոսկվա քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված Ռ. Խ-ն, վարելով «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան, Խնապատ-Ասկերան ճանապարհի 2-րդ կիլոմետրին բախվել է համընթաց շարժվող Ասկերան քաղաքի Արցախյան փողոցի N տան բնակիչ, 1980թ. ծնված Դ. Հ-ի վարած «ՈՒԱԶ-469» ավտոմեքենային և ընկել ձորը, ինչի հետևանքով Ռ. Խ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն: