ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.01.2021 12:03
Ավտոմեքենան փախցրել է
Հունվարի 12-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1991թ.ծնված Դ. Գ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 22:30-ի սահմաններում անհայտ անձը Ն. Ստեփանյան 22 հասցեում տեղակայված Ստեփանակերտի քաղաքապետարանի շենքի դիմացից առևանգել է իրեն պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:
ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված ավտոմեքենան փախցրել է մայրաքաղաքի բնակիչ, 1977թ.ծնված Հ. Ս.-ն։
Հ. Ս.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: