ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.03.2021 11:54
Ավտոմեքենաները տեղափոխել են ՀՀ ու մինչև հիմա չեն վերադարձրել
Մարտի 25-ին ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հաղորդում է ստացվել ոստիկանության քրեական հետախուզության վարչություն այն մասին, որ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի բնակիչ՝ 1974թ.ծնված Ա. Բ.-ն համայնքապետարանին ամրակցված «ՈՒԱԶ» ավտոմեքենան 2020թ. նոյեմբերի 20-ից հետո տեղափոխել է ՀՀ տարածք ու մինչև հիմա չի վերադարձրել:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության ՔՀ վարչությունը:
Մարտի 25-ին ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղի բնակիչ՝ 1990թ.ծնված Զ. Պ.-ն համայնքապետարանին ամրակցված «ՈՒԱԶ 2206» մակնիշի ավտոմեքենան 2020թ. նոյեմբերի 15-ից հետո տեղափոխել է ք. Երևան ու մինչև հիմա չի վերադարձրել:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության ՔՀ վարչությունը: