ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.08.2020 12:26
Ավտոմեքենաներն իրար են բախվել
Օգոստոսի 24-ին ժամը 13:30-ի սահմաններում մայրաքաղաքի Առաքելյան և Թումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1978թ.ծնված Ա. Մ.-ի վարած «Ֆորդ» մակնիշի և 1983թ.ծնված Շ. Ջ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» :
ՃՏՊ-ի նախնական պատճառ է հանդիսացել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի անուշադրությունը։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: