ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.05.2020 12:17
Արմատախիլ են արել 161 հատ արքայախնձորի տնկիներ
Մայիսի 15-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին այն մասին, որ Կովսական քաղաքի բնակիչ, 1981թ.ծնված Գ. Թ.-ի կողմից ներկայացված դիմումի շուրջ կատարված ստուգումներով պարզվել է, որ 2020թ. ապրիլի 15-ին ժամը 16:00-ի սահմաններում, Կովսական քաղաքի բնակիչներ՝ 1955թ.ծնված Տ. Պ.-ի և 1969թ. ծնված Ն. Մ.-ի կողմից Կովսական-Միջնավան ավտոճանապարհի աջակողմյա հատվածում գտնվող նույն քաղաքի բնակիչ,1965թ. ծնված Վ. Բ.-ին Կովսական համայնքի կողմից անհատույց տրամադրված հողակտորից արմատախիլ են արել վերջինիս և Գ. Թ.-ին պատկանող թվով 161 հատ արքայախնձորի տնկիները:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: