ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.01.2019 16:17
Արցախյան պատերազմի կույր-հաշմանդամների կոլեկտիվ հաղորդումը
Ս.թ.հունվարի 14-ին ԱՀ գլխավոր դատախազությունից ԱՀ ոստիկանության տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժին է մուտքագրվել Արցախյան պատերազմի կույր-հաշմանդամների կոլեկտիվ հաղորդումն առ այն, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1952թ.ծնված Ս. Բ-ի կողմից իր կարգադրիչ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով՝ կազմակերպության անդամների շահերին պատճառել է էական վնաս:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժինը: