14.11.2022 20:31
Բացահայտվել է Վանք գյուղում կատարված գողության դեպքը
Նոյեմբերի 13-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը Մարտակերտի շրջանի Վանք համայնքի 62-ամյա բնակիչ Տ. Ա.-ին պատկանող առնձնատան 2-րդ հարկի ննջասենյակից գողացել է 800 ԱՄՆ դոլար։
Ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի, քրեական հետախուզության վարչության և Ստեփանակերտի քաղաքային վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ս.թ. հոկտեմբերի25-ին նշված գումարը գողացել է վերջինիս հարսը։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը։