ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.08.2017 12:25
Բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողի նկատմամբ
Հուլիսի 31-ին ժամը 23:50-ի սահմաններում ԼՂՀ ոստիկանության Մարտունու շրջանի ճանապարհային ոստիկանության ծառայողի կողմից Ազատամարտիկների և Մելքոնյան փողոցների հատման վայրում կանգնեցվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած «Ֆորդ տրանզիտ» ավտոմեքենան, որի արդյունքում պարզվել է, որ այն առանց վարորդական վկայականի վարում էր նույն շրջանի բնակիչ 1999թ. ծնված Մ.Ա-ն : Համապատասխան արձանագրություն կազմելու ընթացքում Մ.Ա-ն, ուղևոր` նրա հայր, 1975թ. ծնված Վ.Ա-ն և նրա եղբայր` 1996թ. ծնված Մ. Ա-ն վիճաբանել են ոստիկանության ծառայողի հետ, բռնություն գործադրելով քաշքշել նրան, այնուհետև ԼՂՀ ոստիկանության Մարտունու շրջբաժնի շենքի մոտ Վ.Ա-ն քաշել և պատռել է վերջինիս վերնաշապիկը: