ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.12.2014 17:19
Բռնություն է գործադրել ու ձեռքով հարվածել
Դեկտեմբերի 26-ին ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի տեղամասային տեսուչ Վ. Գ-ն Բերձոր քաղաքի Խաղաղության հրապարակում ծառայություն իրականացնելու ժամանակ փորձել է դադարեցնել տեղի ունեցող վիճաբանությունը, սակայն վիճաբանության մասնակից` Բերձոր քաղաքի 5-րդ թաղամասի թիվ 1 շենքի N բնակարանի բնակիչ, 1976թ. ծնված Ա. Տ-ն, չենթարկվելով ոստիկանի օրինական պահանջներին, բռնություն է գործադրել ու ձեռքով հարվածել դեմքին:
Վ. Գ-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: