ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.05.2019 11:14
ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Ս.թ.մայիսի 8-ին ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ ժամը 16:40-ի սահմաններում մայրաքաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում ծառայողական պարտականությունները իրականացնելիս վարչական իրավախախտում կատարելու համար կանգնեցրել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1997թ.ծնված Ն. Խ-ի վարած «ՎԱԶ-21 15» մակնիշի ավտոմեքենան և խախտման արձանագրություն կազմելու ընթացքում մոտեցել է վերջինս հայրը՝ 1972թ.ծնված Ն. Խ-ն և երկուսով անցենզուր հայհոյանքներ են տվել իր հացեին, Ն. Խ-ն քաշքշել է իրեն, իսկ նրա որդի Ն. Խ-ն մեկ անգամ ոտքով հարվածել է իր ոտքին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: