ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.06.2019 10:46
ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Ս.թ.հունիսի 8-ին ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի տեսուչ-հերթապահը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 19:06-ի սահմաններում, Հադրութ քաղաքի բնակիչներ՝ 1996թ.ծնված Դ. Բ-ն, 1996թ.ծնված Դ. Զ-ն և ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակիչ, 1997թ.ծնված Գ. Պ-ն ներկայացել են ոստիկանության շրջանային բաժնի շենքի մոտ, որից հետո ինքը մոտեցել է նրանց և փորձել պարզել ոչ աշխատանքային ժամին շրջանային բաժին ներկայանալու պատճառները, սակայն վերջիններս վիճաբանության մեջ են մտել իր հետ և բռնություն գործադրելու սպառնալիքների և անցենզուր հայհոյանքների ուղեկցմամբ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը: