Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 25.04.2024 Արխիվ

08.06.2021 17:37

Բռնություն ոստիկանության ծառայողի նկատմամբ

Բռնություն ոստիկանության ծառայողի նկատմամբ

Հունիսի 7-ին ժամը 18:00-ին ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության 1-02 հերթապահ մասում հաղորդում է  ստացվել, որ Ադ.Իսակով փողոցում վեճաբանություն է տեղի ունենում:

Պարզվել է, որ նույն օրը ժամը 17:55-ի սահմաններում, Ա. Գ.-ն (ծնված 1990թ., հաշվառված Հադրութի շրջ. գ. Սարալանջում) Իսակով փողոցի թիվ 4ա շենքի դիմաց «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան հետընթաց կատարելու ժամանակ բախվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Է. Գ.-ի (ծնված 1986թ.) վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենային, որի պատճառով վիճաբանություն է առաջացել վերջինիս ու եղբայրներ՝ ՀՀ Կապան քաղաքի բնակիչներ Ա. Գ.-ի և Հ. Գ.-ի (ծնված 1988թ.) միջև:

Նույն վայրում ծառայություն իրականացնող տեղամասային տեսուչները վիճաբանությունը կանխելու և դրա հանգամանքները պարզելու համար նշված անձանց պահանջել են դադարեցնել ոչ իրավաչափ գործողությունները, սակայն վերջիններս չենթարկվելով իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ: Այնուհետև դեպքի վայր է ժամանել ոստիկանության ուժեղացված խումբը և նրանց բերման ենթարկել ոստիկանության քաղաքային վարչություն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: