ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.02.2021 09:33
Բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի դեմքին
Փետրվարի 9-ին ՊՊԾ գումարտակի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը ժամը 00:35-ին, Մարտունի և Գ. Լուսավորիչ փողոցների խաչմերուկում պարեկապահակետային ծառայություն իրականացնելիս, հասարակական վայրում անվայել պահվածքի դրսևորման պատճառով մոտեցել է մայրաքաղաքի բնակիչ, 1999թ.ծնված Ս. Մ.-ին, ով դիտողությունից հետևություն չանելով անցեզուր արտահայտություն է հնչեցրել ոստիկանության հասցեին և բռունցքով մեկ անգամ հարվածել է ոստիկանության ծառայող Ն. Հ.-ի դեմքին:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: