01.12.2021 16:17
Գիշատիչ կենդանին հայտնվել է Ասկերանում
Այսօր կեսօրին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները` Ասկերան քաղաքի 《Մայրաբերդ》-ի մոտ, բնակելի տների հարևանությամբ նկատել են թափառող գայլի։
Բնակչությանն ու գյուղատնտեսությանը սպառնացող վտանգը կանխելու նպատակով, Ասկերանի ՇՈԲ պետ Արման Սարուխանյանի գլխավորությամբ ոստիկանության ծառայողները ձեռնարկել են միջոցներ` գիշատիչ կենդանուն վնասազերծել և տեղափոխել։