ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.03.2021 11:35
Գողացել են ինքնաեռ
Մարտի 20-ին Մարտակերտի շրջանի բնակիչ, 1965թ.ծնված Ա. Ա.-ն Վանքի բաժանմունք է դիմել այն մասին, որ մարտի 17-ի ժամը 19:30-ից մինչև մարտի 20-ի ժամը 15:00-ն ընկած ժամանակահատվածը անհայտ անձը չպարզված եղանակով մուտք է գործել նույն գյուղի վարչական տարածքում տեղակայված իրեն պատկանող ցանկապատած այգի և գողացել 5 լիտրանոց ինքնաեռը:
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը մարտի 18-ին ժամը 15:30-ի սահմաններում կատարել է ՀՀ Վանաձոր քաղաքի բնակիչ, 1988թ.ծնված Դ. Բ.-ն։
Գողոնը վերցված է:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: