ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.03.2021 11:52
Գողացել են ֆոտովոլտային վահանակը
Մարտի 25-ին «Արցախգազ» ՓԲԸ-ից ոստիկանության Մարտունու շրջանային բաժին գրություն է ստացվել այն մասին, որ մարտի 20-ից մինչև 21-ն ընկած ժամանակահատվածում Կարմիր շուկա - Հեր-հեր գյուղերի խաչմերուկում տեղադրված գազաբախշիչ կայանից անհայտ անձը գողացել է 63.334 դրամ արժողությամբ ֆոտովոլտային (արևային) վահանակը:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: