ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.08.2019 11:52
ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐ՝ ՀՐԴԵՀՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Ս.թ.օգոստոսի 20-ին Մարտունու շրջդատախազությունից ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է ստացվել ԱՀ ԿԱ ԱԻՊԾ-ից ուղարկված վիճակագրական քարտն առ այն
- որ ս.թ. հուլիսի 17-ին ժամը 12:20-ի սահմաններում Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի վարչական տարածքում «Դավալու» կոչվող տեղանքում գտնվող նույն շրջանի բնակիչ, 1970թ.ծնված Ա. Ա-ին պատկանող նռան այգում աշխատելու ընթացքում, Ասկերանի շրջանի բնակիչ, 1969թ.ծնված Ն. Դ-ն իր մոտ եղած լուցկով նշված այգուն հարակից չոր խոտածածկը մաքրելու նպատակով հրդեհել է այն, որի տարածման հետևանքով մասնակի այրվել են և ծխահարվել Բերդաշեն գյուղի բնակիչներին պատկանող 2.7 հա խաղողայգիները ու նռան ծառերը՝ պատճառելով բնակիչներին գույքային վնաս:
-որ ս.թ. հուլիսի 20-ին ժամը 11:40-ի սահմաններում Բերդաշեն գյուղի վարչական տարածքում «Զիրգարանց Ձոր» կոչվող տեղանքում դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել, որի տարածման հետևանքով այրվել և ծխահարվել են նույն համայնքի բնակիչներին պատկանող պտղատու նռան ծառեր ու նշենու այգիներ՝ պատճառելով Մարտունու շրջանի բնակիչների՝ Ա. Հ-ին, Ս. Ս-ին և Գ. Օ-ին գույքային վնաս:
-որ ս.թ. հուլիսի 20-ին ժամը 17:20-ի սահմաններում Սոս գյուղի վարչական տարածքի «Ամարաս» կոչվող տեղանքում դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել, որի տարածման հետևանքով այրվել են և ծխահարվել նույն շրջանի թվով 26 բնակիչներին պատկանող խաղողայգիները, ինչպես նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի բնակիչներին պատկանող թթենու ծառերը՝ պատճառելով բնակիչներին գույքային վնաս:
Ստուգումներով զբաղվում է քննչական կոմիտեն: