ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.03.2020 12:39
Դանակով 2 անգամ հարվածել է ձեռքին
Մարտի 12-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1978թ. ծնված Ն. Փ.-ն հեռախոսով հայտնել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ իր ծանոթ՝ մայրաքաղաքի բնակիչ, 1982թ. ծնված Է. Բ.-ն ներկայացել է իրենց տուն և տեղի ունեցած վիճաբանության արդյունքում դանակով հարվածել իր ձեռքին ու դիմել փախուստի:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ մարտի 11-ին ժամը 20:00-ի սահմաններում Է. Բ.-ն ներկայանալով Ստեփանակերտ քաղաքի Չարենցի փողոցի տներից մեկը, վիճաբանության մեջ է մտել Ն. Փ.-ի հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով 2 անգամ հարվածել է վերջինիս ձախ ձեռքին, իսկ մարտի 12-ին ժամը 04:15-ի սահմաններում Է. Բ.-ն կրկին ներկայանալով նշված հասցե, ձեռքերով հարվածներ է հասցրել Ն.Փ.-ի մարմնի տարբեր մասերի ու դիմել փախուստի:
Ն. Փ.-ն ձախ արմնկային հոդի կտրած վերքով նույն օրը ժամը 04:55-ին բուժօգնության է դիմել «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Դեպքի վայրի զննությանբ վերցվել է խոհանոցային դանակը և նշանակվել փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցներ Է. Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: