ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.08.2020 11:58
Դեղորայքային թունավորում է ստացել
Օգոստոսի 13-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 15:00-ին, դեղորայքային թունավորում իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակչուհի, 1992թ.ծնված Ն. Հ.-ն։
Ստուգմամբ պարզվել է, որ օգոստոսի 10-ին ժամը 17:00-ին, Մելիքավան թաղամասի տներից մեկում վիճաբանություն է առաջացել ամուսիններ՝ Ն. Հ.-ի և 1985թ.ծնված Ռ. Հ.-ի միջև, որի ժամանակ Ռ. Հ.-ն ձեռքերով մի քանի անգամ հարվածել է Ն. Հ.-ի մարմնի տարբեր մասերին, իսկ Ն. Հ.-ն ճանկռոտել է վերջինիս դեմքը, որից հետո օգոստոսի 13-ին ժամը 13:00-ի սահմաններում, Ն. Հ.-ն իր ննջասենյակում ինքնասպանություն գործելու նպատակով խմել է 8 հատ «Դեկսալգին» տեսակի դեղահաբ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: