ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.08.2020 10:43
Դիակ է հայտնաբերվել
Օգոստոսի 27-ին Ասկերանի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ կանչով մեկնած շտապ բուժօգնության խումբը հայտնաբերել է Ասկերան քաղաքի բնակիչ, 1988թ.ծնված Վ. Գ.-ին իրենց տան կից հավաբնում մահացած վիճակում:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում, Ասկերան քաղաքի բնակիչ, 1954թ.ծնված Ա. Գ.-ն հայտնաբերել է իր որդի` Վ. Գ.-ի դիակը, տան կից հավաբնի առաստաղից գոտիով կախված վիճակում:
Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ Քննչական կոմիտեն: