Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 25.04.2024 Արխիվ

22.02.2022 12:03

Դիտավորյալ կատարված հափշտակության մասով հարուցվել է քրեական գործ և այն ընդունվել վարույթ

Դիտավորյալ կատարված հափշտակության մասով հարուցվել է քրեական գործ և այն ընդունվել վարույթ
ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության ՕՏ բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության լեյտենանտ Ս․Բեգլարյանը, վերանայելով ԱՀ Մարտունի քաղաքի բնակիչ Ս․Գրիգորյանի հաղորդման շուրջ նախապատրաստված նյութերը՝ պարզել է, որ 2021 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2022 թվականի փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում «Powr Trend» կազմակերպության անվան տակ հանդես եկած աշխատակիցները, նախնական համաձայնությամբ՝ խմբով, շահադիտական դրդումներից ելնելով, համակարգչային տեխնիկայի միջոցով, դիտավորությամբ կատարել են հափշտակություն։
 
+79036560137, +79031379591, +442045714458, +79031377421, +442045715163, +442045716167, +79031379934, +79031383612, +79031384055, +37065489326, +37067011659, +37067092284, +44204517389, +79031383389, +79031384650, 077548510 հեռախոսահամարների և «Skype» միջոցով, իրենց նախաձեռնությամբ կապ են հաստատել +37498623737 հեռախոսահամարի օգտատեր՝ ԱՀ Մարտունի քաղաքի բնակիչ Ս․Գրիգորյանի հետ, որի ընթացքում վերջինիս մոլորության մատնելով, կեղծ առաջարկներով, բարձր եկամուտի կեղծ երաշխավորությամբ, ի սկզբանե նպատակ չունենալով կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները, Ս․Գրիգորյանից պահանջելով անձնական տվյալներ, վերջինիս համար նրանց կողմից https://prtrend.io կայքում բացված հաշին փոխանցելու և գործող կեղծ երաշխիքի պայմանի եղանակով համոզել են հաշիվը լիցքավորելու համար իրենց կողմից ներկայացրած՝ «Russia, Moscow Nikolaidi Irina Vladimirovna» տվյալներով յունիստրիմ բանկային համակարգով փոխանցել 500 ԱՄՆ դոլար /242500 դրամ/։
 
Այնուհետև իբր հաշվում առկա փոխանցված գումարով, առևտրային մասնագետ ներկայացած անձի ցուցումներով կատարել է գործարքներ, որի արդյունքում հաշվում իբր առկա գումարը նվազել է, այդ ամենից հետո կրկին նոր կեղծ երաշխիքի պայմանով, միասնական հանցավոր դիտավորությամբ, շարունակել են Ս․Գրիգորյանից պահանջել ևս 685 ԱՄՆ դոլար /334100 դրամ/ գումար բանկային քարտի միջոցով հաշիվը լիցքավորել, որը լիցքավորելուց հետո կրկին առևտրային մասնագետ ներկայացած անձի ցուցումներով կատարել է գործարքներ, ինչի արդյունքում՝ հաշվին իբր առկա ամբողջ գումարը զրոյացվել է, այն ինչ նշված գումարները՝ ընդհանուր 1185 ԱՄՆ դոլարին համարժեք 576600 ՀՀ դրամը, արդեն իսկ փոխանցվելուց հետո հափշտակվել էր «Powr Trend» կազմակերպության աշխատակիցներ ներկայացած անձանց կողմից, ինչի հետևանքով Ս․Գրիգորյանին պատճառվել է խոշոր չափերի գույքային վնաս։
 
Նկատի ունենալով, որ նկարագրված դեպքն իր մեջ առերևույթ պարունակում է ԱՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ուստի ղեկավարվելով ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ, 186-187-րդ, 192-193-րդ հոդվածներով՝ սույն դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցել քրեական գործ, այն ընդունվել վարույթ։ Կատարվում է հետաքննություն: