Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 19.04.2024 Արխիվ

17.07.2021 12:10

ԵՂԵՔ ԶԳՈՆ՝ խարդախության մեջ չհայտնվելու համար.

ԵՂԵՔ ԶԳՈՆ՝ խարդախության մեջ չհայտնվելու համար.

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը հորդորում է ավելի զգոն լինել խարդախության միջոցով գումարի հափշտակման դեպքերի վերաբերյալ:

Հետպատերազմյան շրջանում նման դեպքերի որոշակի աճ էր գրանցվել, ինչը վերջին ժամանակահատվածում նվազել է:

Այսօր դեռ խնդիր ունենք նման դեպքերը իսպառ վերացնելու մեր հասարակության շրջանում:

ԱՀ քաղաքացիները սոցցանցերի միջոցով խարդախությամբ գումարներ հափշտակելու դիտավորության զոհ են դառնում, արդյունքում կրում նյութական վնասներ:

Հանցագործներն անծանոթ հեռախոսահամարներով զանգահարում են ԱՀ քաղաքացիներին, նախ՝ վստահություն ձեռք բերում, ապա որպես կանոն առաջարկում են առցանց տարբերակով առք կամ վաճառք, ցածր տոկոսադրույքով օնլայն արագ վարկերի տրամադրում, ինչպես նաև նրանց թիրախում են հայտնվում ՊԲ շարքերում ծառայող զինվորները, նշելով, որ վերջիններիս շտապ գումար է անհրաժեշտ, այնուհետև խնդրում, որ գումարը առձեռն տան իրենց կողմից ուղարկված տաքսու վարորդին:

Արձանագրվել են նաև համակարգչային տեխնիկայի օգնությամբ գումար շորթելու դեպքերը:

Ձեռնարկվում են համապատասխան քայլեր նման հանցագործությունների բացահայտման և ապագայում դրանք բացառելու ուղղությամբ:

Անհրաժեշտ ենք համարում, կրկին դիմել բոլոր քաղաքացիներին. Չտրվել խաբկանքներին, ցուցաբերել զգոնություն և նման զանգերին արձագանքելուց հետո անհապաղ դիմել տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին:

Հեռ.1-02

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության ՏԿՀԴՊ վարչության պետ՝ Իգոր Օհանյան: