ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.03.2018 12:39
Զենքի հայտնաբերում
Մարտի 28-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի ծառայողները ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում զննության են ենթարկել Ճարտար քաղաքի բնակիչ՝ 1974թ. ծնված Թ.Ա-ի առանձնատունը, որի երկրորդ հարկի ննջասենյակում հայտնաբերել և առգրավել են վերջինիս կողմից ապօրինի պահվող «ՏՕԶ-8» տիպի ակոսափող հրացան, ինչի կապակցությամբ վերջինս բացատրություն է տվել, որ այն իրեն է տվել նույն քաղաքի բնակիչ՝ 1961թ. ծնված Գ.Ա-ն: