ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.09.2020 13:52
Էքսկավատորի սրահից վայր ընկնելու հետևանքով ստացել է մարմնական վնասվածք
Սեպտեմբերի 21-ին Շահումյանի շրջբուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 20:30-ին աջ վերին կոպի կտրված վերք ախտորաշմամբ բուժօգնության է դիմել ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ,1954թ.ծնված Վ. Կ.-ն:
Ստուգմամբ պարզվել է, որ սեպտեմբերի 21-ին ժամը 17:15-ին Վ. Կ.-ն Քարվաճառ քաղաքում կառուցվող տնակների շինարարական աշխատանքների ընթացքում վայր է ընկել էքսկավատորի սրահից և ստացել վերը նշված մարմնական վնասվածքը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: