Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.04.2024 Արխիվ

13.05.2023 11:53

Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակվում է

Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակվում է
Մայիսի 11-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում, զննության է ենթարկվել Կարմիր գյուղի վարչական տարածքում գտնվող Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Ս.-ին պատկանող հողամասը, որտեղ` երկու պլաստմասե տարաների մեջհայտնաբերվել և վերցվել է վերջինիս կողմից ապօրինի ցանված և աճեցրած «Կանեփանման» բույսի 13 սածիլ:
 
Ստուգմամբ զբաղվում է Ասկերանի շրջանային բաժինը։
 
Հաջորդ օրը`մայիսի 12-ին, ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու և պահելու կասկածանքով Ստեփանակերտ քաղաքի Մ. Մկրտչյան փողոցից բերման են ենթարկել 35-ամյա Ա.Գ.-ին, 23-ամյա Կ.Գ.-ին և 27-ամյա Ա.Հ.-ին։
 
ՔՀ վարչություն բերման ենթարկելիս, նշված ավտոմեքենայի վարորդ՝ Ա. Գ.-ն իր մոտ գտնվող 1.93 գրամ թմրամիջոցի պարունակությամբ փաթեթը շպրտել է գետնին: Բերման եթարկելուց հետո վերջինիս անձնական խուզարկությամբ բաճկոնի գրպանում հայտնաբերվել է 1 հատ կաթուցիչ շագանակագույն նստվածքով, իսկ ավտոմեքենայի սրահի զննությամբ նրան պատկանող կանեփանման բույսի 11 սերմ և 3 կաթուցիչ, որից 2-ը` շագանակագույն նստվածքով։ Ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է Ա. Հ.-ին պատկանող 2 առանձին փաթեթներում ընդհանուր 0.48 գրամ թմրամիջոցի նմանվող բուսական զանգված և 1 կաթուցիչ` շագանակագույն նստվածքով, իսկ Կ. Գ.-ի անձնական խուզարկությամբ` 2 կաթուցիչ շագանակագույն նստվածքով:
 
Ստուգմամբ զբաղվում է Քրեական հետախուզության վարչությունը։
 
Թմրամիջոցների չարաշահումները լուրջ վտանգ են ներկայացնում ոչ միայն անհատի, այլև ողջ հասարակության և պետության համար: Ավելին, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունը սպառնում է պետության անվտանգությանն ու կայունությանը, աղետալի վնասներ է հասցնում երկրի տնտեսությանը, ազգի գենոֆոնդին: