Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.04.2024 Արխիվ

22.02.2022 13:48

Թմրանյութի հայտնաբերում. Հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն

Թմրանյութի հայտնաբերում. Հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն

ԱՀ ոստիկանության ՔՀ վարչության ԳՀԴՊ բաժնի պետի տեղակալ, ոստիկանության մայոր` Դ.Ահարոնյանը քննարկելով Ա․Մ․-ի կողմից թմրամիջոցներ ապօրինի փոխադրելու վերաբերյալ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետին ներկայացված զեկուցագրի քննարկման կապակցությամբ նախապատրաստված նյութերը՝ պարզել է, որ 2022թ. փետրվարի 6-ին ԱՀ Մարտունի քաղաքի բնակիչ՝ Ն․Պ․-ն, առանց իրացնելու նպատակի, խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու նպատակով, 2022 թվականի փետրվարի 05-ին սոցիալական կայքով անհայտ անձի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ առցանց եղանակով համապատասխան վճարում կատարելով ստացել է ձեռք բերման ենթակա թմրամիջոցների՝ ՀՀ Երևան քաղաքում գտնվելու վերաբերյալ տեղեկություն և նույն օրը իր մտերիմ ԱՀ Մարտունի քաղաքի բնակիչ՝ Ա․ Ա․-ին հեռախոսակապով խնդրել է ներկայանալ նշված վայր և այնտեղից վերցնել ձեռք բերման ենթակա թմրամիջոցներն ու պահել իր մոտ, մինչև այլ անձի միջոցով ԱՀ Մարտունի քաղաք փոխադրելը։

Ա.Ա․-ն կատարել է խնդրանքը և 2022 թվականի փետրվարի 8-ին նշված թմրամիջոցները փոխանցել է ԱՀ Մարտունի քաղաքի բնակիչ՝ Ա․Մ․-ին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներով՝ Ա.Մ․-ն 2022 թվականի փետրվարի 10-ին իրեն պատկանող «Opel-Zafira» մակնիշի ավոտմեքենայով նշված թմրամիջոցները Մարտունի քաղաք փոխադրելիս՝ Ստեփանակերտ քաղաքի <<Զառին բաղ>> կոչվող տեղանքից բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության աշխատակիցների կողմից և ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են խոշոր չափերի հասնող՝ 15.09 գրամ «Մարիխուանա» տեսակի և զգալի չափերի հասնող 0.134 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցները:

Նկատի ունենալով, որ սույն նյութերով առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթը՝ հետաքննության տվյալների և նյութական հետքերի հայտնաբերման տեսքով, բավարար է քրեական գործ հարուցելու հիմքը՝ Ն.Պ․-ի, Ա.Ա․-ի և Ա.Մ․-ի արարքները առերևույթ պարունակում են համապատասխանաբար ԱՀ քրեական օրենսգրքի 33,279-րդ հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածի 5-րդ մասով, 33,279-րդ հոդվածի 2-րդ մասով և 37-րդ հոդվածի 5-րդ մասով, 33,279-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ, ուստի վերը նկարագրված արարքների կապակցությամբ անհրաժեշտ է հարուցել քրեական գործ և իրականացնել հետաքննություն: