ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.02.2021 11:28
Թմրանյութի նմանվող զանգված է հայտնաբերվել
Փետրվարի 16-ին ժամը 12:50-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները թմրանյութ պահելու կասկածանքով զննության են ենթարկել մայրաքաղաքի բնակիչ, 1974թ.ծնված Վ. Բ.-ի կողմից շահագործվող «Օպել Աստրա Բ» մակնիշի ավտոմեքենան, որի պահախցիկում հայտնաբերվել է 3 կաթուցիչ, որոնցից մեկում առկա է սև գույնի նյութի նստվածք, իսկ վերջինիս առանձնատան կից կիսակառույց շինության ներսում առկա մետաղյա պահարանում՝ թղթե փաթեթի մեջ 3,05 գրամ քաշով չորացված և մանրացված կանաչ գույնի թմրանյութի նմանվող զանգված:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության ՔՀ վարչությունը։