ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.03.2021 11:08
Թունավորման դեպք՝ մայրաքաղաքում
Մարտի 2-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 00:15-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակչուհի, 1994թ.ծնված Ի. Հ.-ն։
Ստուգմամբ պարզվել է, որ Ի. Հ.-ն թունավորվել է մարտի 1-ին ժամը 23:30-ի սահմաններում, տանը լոգանք ընդունելու ժամանակ, բաղնիքում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: