ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.03.2021 12:32
Թունավորում՝ շմոլ գազից
Մարտի 17-ին «Հանրապետական Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ ժամը 18:30-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակչուհի, 1975թ.ծնված Ն. Հ.-ն։ Մեկնած տեղամասային տեսուչը պարզել է, որ Ն. Հ.-ն թունավորվել է տան բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ, գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: