ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.03.2021 11:32
Թունավորում՝ շմոլ գազից
Մարտի 23-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 18:10-ին շմոլ գազի թունավորում իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչներ՝ 1942թ.ծնված Ա. Ա.-ն և 1988թ.ծնված Լ. Մ.-ն:
Մեկնած տեղամասային տեսուչը պարզել է, որ նշված անձինք թունավորումը ստացել են նույն օրը ժամը 17:45-ի սահմաններում իրենց տանը, միջանցքում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից, ինչից հետո շտապ բուժօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: