ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.03.2021 11:29
Թունավորում՝ շմոլ գազից
Մարտի 15-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 18:30-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակչուհի, 1961թ.ծնված Ա. Ս.-ն։
Մեկնած տեղամասային տեսուչը պարզել է, որ Ա. Ս.-ն թունավորումը ստացել է նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում իրենց բնակարանի խոհանոցում առկա գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետած շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: