ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.08.2020 12:59
Թունավորվել է զգալի քանակով դեղահաբեր խմելու հետևանքով
Օգոստոսի 9-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության հերթապահ մասից հաղորդում է ստացել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 18:50-ին կանչով մեկնած շտապ բուժօգնության խումբը Բերքաձոր գյուղից, էկզոգեն թունավորումով «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ է տեղափոխվել Ասկերանի շրջանի բնակչուհի, 1990թ.ծնված Ա. Ո.-ին:
Ստուգմամբ պարզվել է, որ Ա. Ո.-ն նույն օրը ժամը 17:20-ի սահմաններում ինքնասպանություն գործելու նպատակով տանը օգտագործել է զգալի քանակով «Բետամաքս» և «Նուրոֆեն» տեսակի դեղահաբեր և թունավորվել:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: