ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.10.2021 14:10
Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Ազատամարտիկների պողոտայի հատվածներից մեկում
Հարգելի հայրենակիցներ ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է, որ ս․թ․ հոկտեմբերի 29-ին ժամը 9։30-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկներ-Արզանյան խաչմերուկից մինչև Ազատամարտիկների պողոտայից դեպի Դավիթ Բեկ փողոց տանող ճանապարհահատվածում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը։
Նշված հասցեներում «Արցախգազ» ՓԲ ընկերությունը կիրականացնի պրոֆիլակտիկ աշխատանքներ։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը։